7 մարտի 2012 - 14:18 AMT
Վրաստանը պաշտոնապես հերքել է միջուկային զենք մշակելու մասին հաղորդագրությունները

Վրաստանի կառավարությունը պաշտոնապես հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ երկիրն աշխատանք է տանում միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիան», հերքումով հանդես է եկել էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին: Այդ մասին տեղեկատվությունը վերջերս հայտնվել էր CNN iReport բլոգերի կայքում (ի դեպ, հաղորդագրության հեղինակն ավելի ուշ խոստովանել է, որ դա կատակ է):

Մեկնաբանելով Վրաստանում ԱԷԿ շինարարության հնարավորության մասին քննարկումները, փոխնախարարը նշել է, որ այսօրվա դրությամբ Վրաստանը չունի ոչ ԱԷԿ պահանջարկ, ոչ էլ այն կառուցելու հնարավորություն: