7 մարտի 2012 - 14:29 AMT
ԻԻՀ խոսնակ. Արևմուտքն ուժով ոչնչի չի հասնի Իրանից

Արևմուտքը ոչնչի չի հասնի, շարունակելով ճնշում գործադրելու և սպառնալիքների ուժային քաղաքականությունը, քանի որ ուժով Իրանից ոչնչի չի հասնի, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, հաղորդում է MehrNews-ը:

Լարիջանին, նշելով «վեցնյակի» առաջարկը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու մասին, հայտարարել է, որ Արևմուտքը հիանալի գիտի, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել և, անառողջ իրարանցում ստեղծելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ, հեռուն գնացող նպատակներ ունի՝ համաշխարհային հանրության մոտ ստեղծել Իրանի նկատմամբ բացասական վերաբերմունք: