7 մարտի 2012 - 14:34 AMT
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում նահանջել է 44-րդ հորիզոնական

Մարտի 7-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն հրապարակել է 2012 թվականի առաջին վարկանշային աղյուսակը: Սերբիայի (0:2) և Կանադայի (3:1)հավաքականների հետ անցկացրած ընկերական խաղերից հետո Հայաստանի հավաքականը նահանջել է 3 հորիզոնականով և զբաղեցնում է 44-րդ տեղը: Հայաստանի ընտրանին իր հաշվին ունի 601 միավոր:

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան նույնպես նահանջել է 9-րդ հորիզոնական 1062 միավորով, Դանիան՝ 11-րդ 1025 միավորով, Չեխիան զբաղեցնում է 29-րդ հորիզոնականը 762 միավորով, Բուլղարիան բարձրացել է 85-րդ տեղը 406 միավորով, իսկ Մալթան` 148- րդ հորիզոնականը 152 միավորով:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1561 միավորով: Երկրորդ տեղում է աշխարհի արծաթե մեդալակիր Հոլանդիայի հավաքականը 1379 միավորով, եռյակը եզրափակում է Գերմանիան 1332 միավորով,