7 մարտի 2012 - 14:35 AMT
Հայ-հնդկական ՏՀՏ Կենտրոնում կանցկացվեն նոր դասընթացներ

Մարտի 20-30-ը Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնում անցկացվելու են նոր դաընթացներ՝ Core Java Technology, Multi - Core Programming և ANDROID թեմաներով։ Այս մասին տեղեկացնում են կենտրոնից։

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կենտրոնի կայքում առկա օնլայն դիմումը։

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը բացվել է 2011-ի նոյեմբեր ամսին։ Կենտրոնը գործում է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում։ Կենտրոնի նպատակն է խորացնել երկկողմանի համագործակցությունը ՏՀՏ ոլորտում և նպաստել երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը, կազմակերպել համատեղ հետազոտական աշխատանքներ և այլն: