7 մարտի 2012 - 14:57 AMT
Երևանում մարտի 8-10-ին էական տեղումներ չեն սպասվում

Հանրապետության տարածքում մարտի 8-ին, 9-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 10-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիսարևմտյան 3-8 մ/վրկ, առանձին վայրերում՝ ուժգնացում 18-23 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 10-ին կնվազի 2-4 աստիճանով, 12-ին՝ նույնքան կբարձրանա:

Երևանում մարտի 8-10-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 11-ին, 12-ին առանց տեղումների եղանակ: