7 մարտի 2012 - 18:42 AMT
Ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ. Միհրան Ջաբուրյանը հաղթել է ադրբեջանցի Հալիբ Ալիևին

Մարտի 7-ին Բելգրադում տեղի են ունենում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրվա մենամարտերը: 55 կգ ք/կ Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակչում հանդիպել է ադրբեջանցի Հալիբ Ալիևին: Հայ ըմբիշը 4:1 հաշվով հաղթանակ է տարել և հաջորդ փուլ անցել:

¼ եզրափակչում Ջաբուրյանի մրցակիցն է լինելու Անդրեյ Կոմարը: Ընդգծենք, որ Ջաբուրյանն արդեն նվաճել է Օլիմպիական ուղեգիր:

ԵԱ հաջող է մեկնարկել նաև Արթուր Առաքելյանը, ով 1/16 եզրափակչում հաղթել է Քրիսթոֆ Բիենկովսկուն: Մրցաշարի առաջին օրը հայ ազատ ոճի ըմբիշներից բրոնզե մեդալ է նվաճել Դավիթ Սաֆարյանը: