7 մարտի 2012 - 21:26 AMT
Սերգեյ Լավրովն ու Հիլարի Քլինթոնը հեռախոսով քննարկել են Սիրիայի և Իրանի հիմնախնդիրները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որի ընթացքում քննարկել է իրադրությունը Սիրիայի շուրջ և Իրանի միջուկային ծրագիրը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը:

«Քննարկվել են արդիական միջազգային խնդիրներ` ներառյալ մերձավորարևելյան կարգավորման թեման, իրադրությունը Սիրիայի շուրջ և Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների որոշ հարցեր, այդ թվում` առաջիկա ժամանակահատվածում հնարավոր կապերի ժամանակացույցը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: