7 մարտի 2012 - 21:29 AMT
Մեծ Բրիտանիան խոստովանել է, որ աջակցում է Սիրիայի ընդդիմությանը խաղաղապահական կազմակերպությունների միջոցով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստովանել է, որ Միացյալ Թագավորությունը աջակցում է սիրիական ընդդիմությանը երկրի նախագահ Բաշար Ասադին դիմակայելու նպատակով: Ինչպես հաղորդում է irib.ir կայքը, բրիտանական վարչապետը հայտնել է այդ մասին` ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում: «Ֆինանսական և ռազմական օգնությունը Բաշար Ասադի հակառակորդներին ցուցաբերվում է խաղաղապահական կազմակերպությունների միջոցով»,- նշել է նա:

Քեմերոնի խոսքով` սիրիական ընդդիմությանը երկու միլիոն ֆունտ ստեռլինգի չափով օգնություն է հատկացվել: