8 մարտի 2012 - 12:29 AMT
Իրանը Փարչինում իրականացրել է նեյտրոնային դետոնատորի փորձարկումներ

Իրանը, ենթադրաբար, աշխատանքներ է տանում ճառագայթման հետքերը թաքցնելու համար. Դրանք առաջացել են Փարչինի միջուկային օբյեկտում նեյտրոնային դետոնատորի փորձարկումից հետո, հինգշաբթի հայտնել է Ասոշիեյթիդ Պրեսսը` հղելով ՄԱԳԱՏԷ-ի` արբանյակից արված նկարների ուսումնասիրությունները:

«Օբյեկտում աշխատում են բեռնատարներ և այլ մեքենաներ, որպեսզի թաքցնեն սարքի փորձարկման հետքերը, որն օգտագործվում է միջուկային պայթյունի համար»,-ընդգծել են 2 փորձագետներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: