8 մարտի 2012 - 12:47 AMT
Մարտի 8-ին Եվրոպայի առաջնությունում հանդես կգան երկու հայ ըմբիշներ

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, որն անցնում է Բելգրադում, հանդես կգան երկու հայ ըմբիշներ:

1/8 եզրափակչում Ռուսլան Բասիևը կհանդիպի ադրբեջանցի Ջամալադդին Մագեմոդովի (Ադրբեջան) հետ:

Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մուրտազալիևը (74կգ ք/կ) 1/16 եզրափակչում կհանդիպի Մարիուս Ատոֆանիի (Ռումինիա) հետ:

Մարտի 9-ին մրցասպարեզ դուրս կգա Հաջիմուրատ Նուրմագոմեդովը (84կգ ք/կ):

Եվրոպայի առաջնությունում հայ ազատոճայիններից բրոնզե մեդալ նվաճեց միայն Դավիթ Սաֆարյանը (66 կգ ք/կ):