8 մարտի 2012 - 13:22 AMT
Սերժ Սարգսյանը շնորհավորել է հայ կանանց մարտի 8-ի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կանանց միջազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: «Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն, առողջ և ամուր ընտանիքներ: Ուրախ եմ, որ օր օրի մեծանում է կանանց դերակատարությունը մեր երկրի և հասարակության կենսագործունեության բոլոր ասպարեզներում: Եվ դրանով հանդերձ՝Հայաստանի կանայք պահպանում են իրենց ավանդական դերն ու բացառիկ թանկ հատկանիշները: Այս գարնանային տոնը հրաշալի առիթ է վերահաստատելու մեր նվիրումն ու սերը, գնահատանքն ու երախտագիտությունը մեր մայրերի, կանանց և քույրերի նկատմամբ»,- գրված է ուղերձում: