8 մարտի 2012 - 13:27 AMT
Քոֆի Անանը սկսել է սիրիական կարգավորման առաքելությունը

ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար, իսկ այժմ Սիրիայի կարգավորման հարցով ՄԱԿ ու ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Անանը սկսել է սիրիական կարգավորման առաքելությունը:

Չորեքշաբթի նա ժամանել է Կահիրե, որտեղ հաջորդ օրը հանդիպել է ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբիի և եգիպտական ԱԳՆ ղեկավարի հետ:

Քոֆի Անանը նաև հանդիպումներ է անցկացնում մի շարք արաբական երկրների ԱԳ նախարարների հետ:

«Ցանկանում եմ նշել, որ դա շատ ծանր առաքելության մեկնարկ է: Պարոն Անանը այժմ որոշում է բանակցությունների ձևաչափը»,-ասել է Անանի մամլո քարտուղար Ահմադ Ֆավզին:

Շաբաթ օրը նախատեսվում է Քոֆի Անանի հանդիպումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: