8 մարտի 2012 - 13:32 AMT
ՈւԵՖԱ չեմպիոնների լիգայի գավաթը կցուցադրվի Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում

Երեք մայրցամաքների ֆուտբոլային երկրպագուները հնարավորություն կստանան տեսնելու ՈւԵՖԱ չեմպիոնների լիգայի մրցանակը, որը մարտ-ապրիլ ամիսներին նոր շրջագայության կմեկնի:

ՈւԵՖԱ չեմպիոնների լիգայի տրոֆի-տուրը, որը 6-րդ անգամ իրականացվում է Heineken ընկերության աջակցությամբ, հնարավորություն կտա Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի երկրպագուներին մոտիկից ծանոթանալ համաշխարհային ճանաչում ունեցող գավաթին:

Շրջագայությունը կմեկնարկի Մեխիկոյից, ապա գավաթը կայցելի Գվադալահարա: Աֆրիկայում գավաթը նախ կայցելի Թանզանիայի մայրաքաղաք Դար-էս-Սալամ, ապա քենիական Նայրոբի և Մոմբասու: Իր մեկ ամիս տևող ճանապարհորդությունը գավաթը կավարտի Շանհայում:

ՈւԵՖԱ-ն մրցաշարին ավանդաբար ներկայացնելու են հայտնի ֆուտբոլիստները: