8 մարտի 2012 - 13:49 AMT
ԵՄ երկրները սպառազինություն են առաքել Հունաստան նաև ճգնաժամի շրջանում

ԵՄ երկրների սպառազինության արտահանման մասին տվյալները բերվում են ԵՄ Խորհրդի ամենամյա զեկույցում:

Հունաստանի դեպքում բանը նրանում է, որ առաքումը կատարվել է այն պայմաններում, երբ Հունաստանի իշխանությունները արդեն տնտեսման միջոցներ էին ձեռնարկում երկրում պետպարտքի հետ կապված սուր ճգնաժամի պատճառով:

Արտահանման առյուծի բաժինը կատարել է Ֆրանսիան, որի հետ Հունաստանը 876 մլն եվրոյի պայմանագիր ունի կնքած:

Զենք են առաքել նաև Իտալիան, Նիդերլանդներն ու Գերմանիան: