8 մարտի 2012 - 14:08 AMT
Բակո Սահակյան. Տոն, որը միշտ մեզ հետ է

Հանրապետության իշխանությունների և անձամբ իր անունից ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա առթիվ: Նա գրել է, որ սա անմնացորդ նվիրվածության ու հոգատարության, բարության ու գեղեցկության տոն է, տոն, որը միշտ մեզ հետ է, և նշում ենք անհուն սիրով ու ջերմությամբ:

«Այսօր մեր հոգու ակնածանքն ու խոնարհումն ենք բերում ձեզ` հերոսական Արցախի հերոս կանայք, ձեզ, որ կանգնած եք եղել տղամարդկանց կողքին մեր ժողովրդի համար օրհասական պահին, և կանգնած եք այսօր ու մեզ հետ միասին կերտում եք հայրենի երկրի ապագան, կիսում փորձությունների դառնությունն ու հաղթանակի բերկրանքը: Մենք խորապես շնորհակալ ենք ձեզ ու երախտապարտ:

Այս պայծառ ու լուսավոր տոնին մաղթում եմ, որ միշտ ուրախությամբ ու ջերմությամբ ճառագեն ձեր հոգիները, ձեր ընտանիքները լինեն հաջող ու բարեկեցիկ, հարազատները` առողջ ու երջանիկ, հայրենիքը` խաղաղ ու բարգավաճ: Մենք կանենք ամեն բան, որպեսզի հնարավորինս թեթևացնենք ձեր հոգսերը, բարելավենք ձեր կենսապայմանները, օգնենք ձեզ լինել միշտ գեղեցիկ ու հմայիչ, պաշտպանված ու ապահով: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում ամենայն բարիք, սիրելի արցախուհիներ»,- նշվում է նախագահի շնորհավորական ուղերձում: