8 մարտի 2012 - 14:14 AMT
Ճապոնիան հուսով է, որ կվերադարձնի Ռուսաստանի կազմում գտնվող կղզիները

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան խորհրդարանի ստորին պալատի բյուջետային կոմիտեի նիստում հասկացրեց, որ Տոկիոն հավակնում է հարավային Կուրիլների չորս կղզիների վերադարձին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պատասխանելով 1956թ. Համատեղ հռչակագրի մասին հարցին, ըստ որի Մոսկվան համաձայնվել է վերադարձնել չորս վիճարկելի կղզիներից երկուսը՝ Շիկոտանն ու Հաբոմաին՝ վարչապետ Նոդան հայտարարել է, որ «խոսքը նրա մասին չէ, որ եթե դա չորսի կեսն է, արդեն լավ է»:

«Դա կազմում է կղզիների մակերեսի 7 տոկոսը և քանի դեռ չեն վերադարձվել մնացած 93 տոկոսը, դա ոչ ոքի չէ»,-հավելել է վարչապետը: Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը մարտի 2-ին օտարերկրյա լրագրողների հետ հանդիպմանը կարծիք էր հայտնել, որ կարելի է գտնել Ճապոնիայի հետ տարածքային խնդիրների լուծումը: