8 մարտի 2012 - 14:39 AMT
Apple-ի App Store-ի ծրագրերի քանակը գերազանցում է 585 000-ը

Apple ընկերության օնլայն խանութի App Store-ի ծրագրերի քանակն անցել է 585 հազարը։ Այս մասին երեկ ընկերության մամլո միջոցառման ժամանակ հայտնեց գործադիր տնօրեն Թիմ Քուկը։

Ավելի քան 200 000 ծրագրեր ստեղծվել են հատուկ Apple iPad պլանշետի համար։

Դե իսկ App Store-ի գործարկման օրից սկսած՝ 2008-ից մինչ օրս ավելի քան 25 միլիարդ անգամ ծրագրեր են ներբեռնվել։App Store-ը համարվում է աշխարհի ամենախոշոր օնլայն խանութն իր տեսակով։ Այնտեղ վաճառվում են ծրագրեր թե՛ iPhone սմարթֆոնի, թե՛ iPad պլանշետի և թե՛ iPod փլեյերների համար։

Apple-ն իր եկամուտի 70% փոխանցում է App Store-ում ծրագրեր տեղադրող նախագծողներին։

App Store-ի հիմնական մրցակիցը համարվում է Google-ի Android ՕՀ-ի ծրագրերի օնլայն խանութ Android Market-ը։