Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է բժիշկների եզրակացությունները, որոնց համաձայն օնկոլոգիական հիվանդության պատճառով նրան երկու տարվա կյանք է մնացել: Ըստ նրա, միայն Ալլահը գիտի, թե որքան կյանք ունի մարդը:
Ինչպես հայտնում է «Կուրսոր» պորտալը, Էրդողանը հրաժարվել է մեկնաբանել իր առողջական վիճակը: Նա քննադատել է նրանց, ով տեղեկությունների արտահոսք է թույլ տվել բժշկական զեկույցից:
«Երբ գալիս է մեռնելու ժամանակը, այն չի կարելի է մոտեցնել կամ հետաձգել նույնիսկ մեկ ժամով»,-ասել է նա:
Թուրքական անկախ «Թարաֆ» թերթը հայտնել էր, թե ըստ WikiLeaks-ի, 58-ամյա Էրդողանի առողջական վիճակը ամեն օր վատանում է և նրան 2 տարվա կյանք է մնացել: