«Մենք կոչ ենք անում Իրանին առանց որևէ նախապայմանի լուրջ բանակցային գործընթաց սկսել, որպեսզի միջուկային ծրագրի շուրջ կասկածներ չլինեն»,-ասվում է «վեցնյակի» հայտարարությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ռոյթերսի» տվյալներով, փաստաթղթում նաև կա պահանջ` թույլ տալու մուտք գործել Փարչին ռազմական օբյեկտ, ուր ավելի վաղ Իրանը թույլ չէր տվել մտնելու ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներին:
Երեքշաբթի Իրանի իշխանությունները խոստացել են Փարչինում ընդունել տեսուչներին, նշելով, որ այս ռազմական օբյեկտ մուտք գործելը երկար ժամանակ է պահանջում:
Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, որ պատրաստ է սկսել բանակցությունները «վեցնյակի» հետ, սակայն պետք է համաձայնեցնել բանակցությունների տեղն ու ժամկետները: