8 մարտի 2012 - 16:59 AMT
Այսուհետ Իրանում տղամարդը կարող է ժամանակավոր ամուսնանալ նույնիսկ մի քանի ժամով

Իրանի խորհրդարանն օրենք է ընդունել, որի համաձայն այսուհետ տղամարդը կարող է ժամանակավոր ամուսնություն կնքել նույնիսկ բանավոր համաձայնությամբ, հայտնում է արաբական «Էլաֆ» թերթը:

Օրենքը հակասական արձագանք է ստացել պարսկական հանրության շրջանում: Պատգամավոր Սատտար Հուդայաթը գտնում է, որ դա նահանջ է պարսկական ավանդույթներից, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Այդ սկզբունքով ոչ մի տարբերություն մեր և Արևմուտքի մարդկանց միջև չկա, պնդում է պատգամավորը:-Ցանկացած տղամարդ կարող է սեռական կապի մեջ մտնել նույնիսկ առանց ամուսնական պայմանագրի մասին վկայականի: