8 մարտի 2012 - 17:07 AMT
Samsung-ի ու Apple-ի պատենտային պատերազմը շարունակվում է

Samsung-ը նոր հայց է ներկայացրել Apple-ի դեմ Հարավային Կորեայի դատարանում: Հայցը վերաբերում է Apple-ի արտադրած iPhone 4 և 4S երեք պատենտների խախտմանը, հայտնում է appleinsider.ru-ն:

Samsung-ի իրավաբանները հայտարարել են, որ Apple-ը պատշաճ կերպով չի վերաբերվել կորեացիներին պատկանող պատնենտներին, հայտնում է appleinsider.ru-ն:

Նոր բողոքը արդեն 30-երորդն է Samsung ու Apple-ի դիմակայության մեջ աշխարհի 10 երկրների տարածքում: Հավանաբար, հայցը պատասխան է Apple-ի հայցին, որը վերաբերում է ձայնային համակարգի ներմուծմանը, որն օգտագործվում է կորեական սմարթֆոններում ու պատճենում է Siri-ն: Թեև չնայած դատական քաշքշուկին, երկու ընկերությունները մնում են սերտ գործընկերային հարաբերություններում, որոնք, սակայն գնալով վատթարանում են: