8 մարտի 2012 - 17:28 AMT
Մարտի 8-ի բարեմաղթանքները ամենաքննարկվող թեման են Twitter-ում

Մարտի 8-ի առթիվ կանանց հղած շնորհավորանքները հայտնվել են Twitter միկրոբլոգների սերվիսների ամենաքննարկվող թեմաներում:

Twitter թրենդերում են հայտնվել Happy International Women's Day և С 8 արտահայտությունները, որոնք օգտագործելով սերվիսի օգտատերերը շնորհավորում են կանանց տոնի առթիվ:

Twitter թրենդերում են հայտնվում այն բառերը, որոնք հիշատակվել են ժամում առնվազն 10-20 հազար հաղորդագրություններում:

Ընդհանուր առմամբ ողջ աշխարհում Twitter-ից օգտվում է մոտ 200 մլն մարդ: