17 փետրվարի 2004 - 22:42 AMT
ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ՀԲ-Ն ԿՀՐԱՊԱՐԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԻԶՆԵՍ-ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Համաշխարհային բանկն (ՀԲ) ավարտել է Հայաստանի բիզնես-մթնոլորտի մոնիտորինգը: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնն այսօր հայտարարել է, որ մոնիտորինգի արդյունքները կհրապարակվեն մոտ ժամանակներս: Նրա խոսքերով` ՀԲ-ն հատուկ նշանակություն է տալիս մոնիտորինգին, քանի որ հենց բարենպաստ բիզնես-մթնոլորտն է պայմանավորում կայուն տնտեսական աճը: