8 մարտի 2012 - 17:46 AMT
Հյուսիսային Կորեա. ԱՄՆ զորքերի ներկայությունը Հարավային Կորեայում հակասում է միջազգային իրավունքին

Վաշինգտոնի մեղքով մինչ օրս «կարգավորված չէ Հարավային Կորեայից ԱՄՆ զորքերի դուրսբերման հարցը»: Այդ մասին ասվում է հյուսիսկորեական «Նոդոն սինմուն» թերթի հրապարակման մեջ, որն արտահայտում է երկրի ղեկավարության տեսակետը: Մինչդեռ, ասվում է հոդվածում, ԱՄՆ ռազմական ներկայությունը Կորեական թերակղզու հարավում ապօրինի է միջազգային իրավական նորմերի տեսակետից:

Սակայն ԱՄՆ-ն համառորեն դուրս չի բերում իր զորքերը Հարավային Կորեայից ու Ճապոնիայից, ասում է թերթը: Նա նաև ենթադրում է, որ ԱՄՆ-ի համար ժամանակն է «ճիշտ ընտրություն կատարել» ու վերանայել իր դիրքորոշումը: