9 մարտի 2012 - 12:17 AMT
Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը շարունակում են փակ մնալ

Մարտի 9-ի` ժամը 09.00-ի դրությամբ` միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը Մարտունու կողմից: Կատարվում են մաքրման և մշակման ինտենսիվ աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով: