9 մարտի 2012 - 13:32 AMT
Հունաստանը հայտարարել է պարտքային պարտավորությունների փոխանակման գործարքի հաջողության մասին

Հունաստանի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է պարտքային պարտավորությունների փոխանակման գործարքի հաջողության մասին, որը նշանակում է, որ Աթենքին հաջողվել է խուսափել դեֆոլտից:

Հունական ֆինանսների նախարարությունը հաղորդել է, որ գործարքի պայմանների հետ համաձայնվել է արժեթղթերի մասնավոր տերերի 85,8 տոկոսը: Որպեսզի փոխանակումը կայանար, Աթենքը պետք է ստանար վարկատուների առնվազն 75 տոկոսի համաձայնությունը: