9 մարտի 2012 - 13:44 AMT
Կաննի 65-րդ կինոփառատոնը կբացվի «Ծագող լուսնի թագավորությունը» դրամայով

Կաննի 65-րդ կինոփառատոնը կբացվի ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Ծագող լուսնի թագավորությունը» (Moonrise Kingdom) դրամայով: Այդ մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Անդերսոնի կինոնկարի գործողությունները տեղի են ունենում 1960-ական թվականների Նոր Անգլիայում: «Ծագող լուսնի թագավորություն» ֆիլմում նկարահանվել են Բրյուս Ուիլիսը, Բիլ Մյուրեյը, Թիլդա Սուինտոնը և այլ աստղեր: Գլխավոր դերերում ոչ այնքան հայտնի դերասաններ Ջարեդ Գիլմանն ու Կառա Հեյվորդն են:

Փառատոնի ամբողջական ծրագիրը կհրապարակվի ապրիլի 19-ին: Կաննի 65-րդ կինոփառատոնը տեղի կունենա 2012թ. մայիսի 16-ից 27-ը: