9 մարտի 2012 - 14:32 AMT
Խաղաղ օվկիանոսում տեղի է ունեցել 7,1 մագնիտուդով երկրաշարժ

Այսօր Խաղաղ օվկիանոսի հարավային մասում տեղի ժամանակով ժամը 18:09-ին տեղի է ունեցել ստորջրյա երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վանուատուի Տաֆեա նահանգի վարչական կենտրոնից 60 կմ հեռավորության վրա:

Ըստ ավստրալացի սեյսմոլոգների, մագնիտուդը կազմել է 7,1, իսկ հիպոկենտրոնը եղել է 36,7 կմ խորության վրա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Վանուատու կղզիները գտնվում են Միկրոնեզիայում՝ Օվկիանիայի սրտում: