18 փետրվարի 2004 - 21:24 AMT
ՄԱՐՏԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու այցը Հայաստան նախատեսվում է մարտի առաջին տասնամյակում: Ինչպես հաղորդում է «Լուրեր-Վրաստան» գործակալությունը, այցի ժամկետները եւ ձեւաչափը տվյալ պահին գտնվում են համաձայնեցման փուլում: Նախնական տվյալներով, Միխաիլ Սահակաշվիլին Երեւան կժամանի մարտի 6-ին: