9 մարտի 2012 - 16:23 AMT
Սիրիական բանակը հարձակվել է Հոմսի բնակելի թաղամասերի վրա

Սիրիայի կառավարական բանակը հարձակվել է Հոմս քաղաքի բնակելի թաղամասերի վրա, մահացել է 4 մարդ, հաղորդում են իրավապաշտպանները և ականատեսները:

Մարտի 9-ին տեղի ժամանակով ժամը 7:00-ին սիրիական բանակը սկսել է տանկային գնդակոծություն, որի արդյունքում տուժել է մի քանի մարդ, հաղորդում է Reuters-ը:

Ականատեսների խոսքերով, Հոմսի Քարմ ալ Զեյթուն շրջան է մտցվել շուրջ 30 տանկ: