9 մարտի 2012 - 16:49 AMT
Խորվաթական խորհրդարանը սատարել է Խորվաթիայի՝ ԵՄ մտնելու մասին պայմանագրի վավերացմանը

Խորվաթական խորհրդարանն իր արտահերթ նիստում միաձայն աջակցել է Խորվաթիայի՝ Եվրամիություն մտնելու մասին պայմանագրի վավերացմանը:

Ինչպես հաղորդում է HRT հեռուստաալիքը, դահլիճում ներկա բոլոր 136 պատգամավորներն աջակցել են պայմանագրին:

Խորվաթիան ԵՄ կմտնի 2013-ի հուլիսի 1-ին ԵՄ 27 երկրներում անդամակցության մասին պայմանագրի վավերացման գործընթացն ավարտելուց հետո: