9 մարտի 2012 - 17:21 AMT
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ Մինսկի խումբը դիվանագիտական աշխատանքի ամենաարդյունավետ օրինակներից է

«Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դիվանագիտական աշխատանքի ամենաարդյունավետ օրինակներից է ամենաբարդ հակամարտությունների մեկի հարցով»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը, հաղորդում է ԱՊԱ-ն:

Նա կարծում է, որ Մինսկի խումբն այս շրջանում կարողացել է համաձայնությունների աշխատունակ պլատֆորմ ձևավորել ամենաբարդ հակամարտություններից մեկի համար. «ԵԱՀԿ-ում Ռուսաստանի դերը բոլորին հայտնի է: Դա հատուկ դեր է: Կարծում ենք, որ մենք այդքան էլ վատ պատմություն չունենք: Հակամարտության լուծումը քաղաքական կամքից կախված հարց է»: