9 մարտի 2012 - 17:40 AMT
Ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ. 1/16 եզրափակչում Հաջիմուրադ Նուրմագոմեդովը հաղթանել է Էդգարաս Վոյիտեչովսկիսին

Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում 84կգ վերջին քաշային կարգում 1/16 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը երկու մրցափուլերում 9:2 հաշվով հաղթանակ է տարել Էդգարաս Վոյիտեչովսկիսի (Լիտվա) հանդեպ:

1/8 եզրափակչում Նուրմագոմեդովի մրցակիցը կլինի Անզոր Ուրիշևը (Ռուսաստան), որն իր հերթին պարտության է մատնել Էգզոն Շալային (Ալբանիա):

Կանանց պայքարում 1/8 եզրափակչում հայ մարզուհի Կարինե Շաբոյանը (72կգ) կհանդիպի Կատերինա Բուրմիստրովայի (Ուկրաինա) հետ:

Եվրոպայի առաջնությունում հայ ազատ ոճայիններից բրոնզե մեդալ է նվաճել միայն Դավիթ Սաֆարյանը (66կգ):