10 մարտի 2012 - 10:39 AMT
Գազայի հատվածի վրա Իսրայելի օդային հարվածների արդյունքում մահացել է 12 մարդ

Իսայելի ռազմաօդային ուժերի կողմից Պաղեստինի ինքնավարության վրա հարձակման արդյունքում մահացածների թիվը հասել է 12-ի, ևս 19-ը վիրավորվել են: Այդ մասին, ինչպես հաղորդում է AFP-ն, հաղորդել է պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչը:

ՑԱԽԱԼ-ի ՌՕՈՒ-ը նախօրեին Գազային հատվածում հարձակում են գործել ահաբեկիչների խմբի վրա: Հաղորդվել է երկու գրոհայինի չեզոքացման մասին՝ Զոհիր Ալ Քեյսիի և Ահմադ Մահմուդ Ալ Հանանիի: