10 մարտի 2012 - 10:56 AMT
Քեմբրիջի ուսանողները հանդես են եկել բողոքի ակցիայով՝ կապված Դոմինիկ Սթրոս Կանի այցի հետ

Քեմբրիջի համալսարանի ավելի քան 150 ուսանողներ ուրբաթ երեկոյան մասնակել են բողոքի ակցիայի: Ուսանողական միության անդամները հանդես են գալիս Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանի այցի դեմ, ով ժամանել է Մեծ Բրիտանիա Քեմբրիջյան բանավեճային հանրության՝ ավելի քան 200-ամյա պատմություն ունեցող ակումբի հրավերով:

Ուսանողներն անթույլատրելի են համարում, որ համաշխարհային տնտեսության խնդիրներին նվիրված դասախոսություն կարդալու համար հրավիրվել է մարդ, ով մինչև հիմա գտնվում է աղմկահարույց սեքս-սկանդալի մեջ: