10 մարտի 2012 - 12:22 AMT
Դերասան Պոռոխովշչիկովի կինն ինքնասպան է եղել, հավանաբար, ամուսնու վիճակի պատճառով

Ռուս դերասան Ալեքսանդր Պոռոխովշչիկովի կնոջը՝ Իրինային մահացած են հայտնաբերել Մոսկվայի իր բնակարանում, ՌԻԱ Նովոստիին է հայտնել աղբյուրը իրավապահ մարմիններում: Ըստ նրա, կինը խեղդամահ է եղել: Հայտնաբերվել է երկտող, որտեղ ասվում է. «Չեմ ցանկանում ու չեմ ապրի առանց Սաշայի…Սիրում եմ Սաշային և ուզում եմ նրա հետ լինել: Իրինա Պոռոխովշչիկովա»: Իսկ իր մահվանից մի քանի ժամ առաջ նա զանգահարել է ընկերուհուն և խնդրել է հոգ տանել իրենց շան մասին:

Հայտնի դերասան 73-ամյա Ալեքսանդր Պոռոխովշչիկովը տեղափոխվել է հիվանդանոց մարտի 6-ին, ենթադրում են, որ նա նյարդաբանական հիվանդություն ունի: