10 մարտի 2012 - 12:45 AMT
WikiLeaks. 2010-ի ապրիլին Սմոլենսկի մոտ լեհ ղեկավարության մահվան ետևում կանգնած է Պուտինը

ԱՄՆ կողմն անցած Մոսկվայի նախկին գաղտնի գործակալը հաղորդել է, որ 2010-ի ապրիլին Սմոլենսկի մոտ լեհական ղեկավարության մահվան ետում կանգնած է Պուտինը, հաղորդում է Ստեֆանիա Մաուրիցին L'Espresso շաբաթաթերթի կայքում հրապարակված հատուկ նյութում:

«2010-ի ապրիլ. Ռուսաստանում կործանվեց ինքնաթիռը, որում գտնվում էր Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին և նրա մերձակա շրջապատը: Մի քանի օր անց ԱՄՆ կողմն անցած նախկին մոսկովյան գործակալը հաղորդել է, որ դա Կրեմլի ձեռքի գործն է: 2011-ի հունիս. գաղտնի գործակալը խորհրդավոր հանգամանքներում մահանում է: Անհավանական պատմություն է ստեղծվում WikiLeaks-ի վերջին նյութերից»,- գրում է հրատարակությունը:

«Նա՝ Սերգեյ Տրետյակովը, եղել է բոլոր ժամանակների ամենահայտնի գործակալներից մեկը: Նա պաշտոնապես աշխատել է որպես դիվանագետ, բայց իրականում եղել է Արտաքին հետախուզական ծառայության գնդապետ»,- գրել է հոդվածի հեղինակը: