19 փետրվարի 2004 - 19:35 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԻՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՎԹԱՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Իրանի Խորասան նահանգում տեղի ունեցած երկաթուղային վթարի կապակցությամբ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Սեյյեդ Մոհամմադ Խաթամիին: Խոր ցավով տեղեկացա պատահարի մասին, որը մեծաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել, մասնավորապես, ասվում է հեռագրում: