19 փետրվարի 2004 - 19:57 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Լարիսա Ալավերդյանին օմբուդսմենի (մարդու իրավունքների պաշտպանի) պաշտոնում նշանակելու մասին: Այդ կապակցությամբ լուծարվել է ՀՀ նախագահին կից գործող մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը: Նշենք, որ մինչ այդ Լ.Ալավերդյանը գլխավորում էր Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամը: