19 փետրվարի 2004 - 21:57 AMT
ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ ԿԱՆԱԴԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎԸ
Փետրվարի 25-ին Կանադայի խորհրդարանում տեղի կունենա Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծի քննարկում: Փաստաթուղթը ներկայացրել է պատգամավոր Մադլեն Թալֆոն Կիրալը: Այդ կապակցությամբ Ամերիկայի թուրքական անսամբլեան լուրջ հակաքարոզչություն է ծավալել` կանխելու համար նման բանաձեւի ընդունումը` կանադացի պատգամավորներին հղելով շուրջ 400 նամակ: Իր հերթին Կանադայի Հայ Դատի հանձնախումբը դիմել է խորհրդարանի անդամներին` կոչ անելով քվեարկել պատմական արդարության վերականգնման օգտին: