10 մարտի 2012 - 15:48 AMT
Anonymous-ի հաքերները տիրացել են հանրահայտ հակավիրուսային Norton AntiVirus ծրագրի կոդին

Միջազգային հաքերային Anonymous խմբավորումը հրապարակել է հանրահայտ հակավիրուսային Norton AntiVirus ծրագրի ելքային կոդը` գրոհելով աշխարհի խոշորագույն Symantec հակավիրուսային ընկերություններից մեկը:

Հաքերները հրապարակել են 1,07 Գբայթ մեծությամբ արխիվը` Symantec Norton AntiVirus 2006 All Platform Source Code անվանմամբ: BusinessInsider-ի տվյալներով, այնտեղ պարունակվում են Norton Antivirus 2006 ելքային կոդերը և դրա հետ կապված մի շարք ֆայլեր:

Symantec-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերությանը հայտնի է հաքերների հայտարարությունների մասին: Այդ կոդը հնացած է համարվում, ուստի Symantec-ի հաճախորդներին այս միջադեպը չի սպառնում, հայտնում է ընյերությունը: