10 մարտի 2012 - 16:16 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀԿ գործադիր մարմինն այսուհետ 19 անդամ կունենա

ՀՀԿ 13-րդ համագումարում որոշվել է ընդլայնել Գործադիր մարմնի կազմը՝ 14-ից հասցնելով 19-ի: Այդ մասին հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից, որտեղ ընթանում է ՀՀԿ համագումարը:

Մասնավորապես, գործադիր մարմինը համալրվեց հետևյալ անդամներով՝ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյան, կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Կարեն Ավագյան, պատգամավոր Հերմինե Նաղդալյան, ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյան, փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով:

Միաժամանակ որոշվել է, որ պատգամավոր Հարություն Փամբուկյանին կփոխարինի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ