10 մարտի 2012 - 16:53 AMT
Մոսկվայում ձերբակալվել են 25 ազգայնամոլներ

Մոսկվայի կենտրոնում՝ Կիևյան կայարանի շրջանում, ազգայնամոլները փորձել են սադրանք կազմակերպել, հաղորդել է ՆԳՆ գլխավոր վարչության մամլո ծառայությունը: «Կիևյան կայարանի հրապարակի շրջանում ազգայնամոլների խումը սադրանքի փորձ է ձեռնարկել, որը ձախողվել է Մոսկվայի ոստիկանության աշխատողների կողմից: 25 հոգի ձերբակալվել է և տարվել ոստիկանության բաժանմունք»,- ասել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի զրուցակիցը: