10 մարտի 2012 - 16:56 AMT
Իրանը պատրաստակամություն է հայտնում աջակցել Իրաքի վերականգնմանը

Իրանը պատրաստակամություն է հայտնում աջակցել Իրաքի վերականգնման գործում, հայտարարել է ԻԻՀ հեռահաղորդակցությունների նախարար Ռեզա Թագիպուրը:

Իրաքցի գործընկեր Մոհամմեդ Թաուֆիկ Ալավիի հետ հանդիպման ժամանակ իրանցի նախարարը հաղորդել է հեռահաղորդակցությունների և էլեկտրոնային կառավարություն ստեղծելու ոլորտում գիտելիքներ և փորձ փոխանցելու Թեհրանի պատրաստակամության մասին, հաղորդում է IRNA-ն: