10 մարտի 2012 - 17:44 AMT
Դավութօղլուն և Էշթոնը կարծիքներ են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: Դավութօղլուն և Էշթոնը կարծիքներ են փոխանակել վերջին իրադարձությունների շուրջ, որոնք վերաբերվում են Իրանի միջուկային ծրագրին: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը տեղեկացրել է Էշթոնին Նախիջևանում Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպման մանրամասների մասին, հաղորդում է Worlf bulletin-ը: