10 մարտի 2012 - 18:12 AMT
Հնդկաստանը ցանկանում է 2015թ աշխարհի ակումբային մրցաշարը իր հարկի տակ հյուրընկալել

АIFF-ն ՖԻՖԱ-ին հայտնել է 2015թ աշխարհի ակումբային մրցաշարը իր հարկի տակ հյուրընկալելու ծրագրերի մասին: Ինչպես հայտնում է championat.com-ը, այս մասին հայտարարվել է ՖԻՖԱ-ի նախագահի` Հնդկաստան կատարած այցի ժամանակ:

AIFF նախագահ Պրաֆուլ Պատելը նաև հույս է հայտնել, որ 2017թ Աշխարհի գավաթի առաջնությունը, որի անցկացմանը Հնդակստանը պաշտոնապես հավակնում է, կանցկացվի այս երկրում: