11 մարտի 2012 - 15:17 AMT
Արթուր Ալեքսանյանը հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել

Բելգրադում Եվրոպայի հունա-հռոմեական ըմբշամարտի առաջնության առաջին օրը ելույթ է ունեցել հայազգի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

Երիտասարդ ըմբիշը մինչև 96կգ քաշային կարգում առավելության է հասել խորվաթական, ուկրաինական և գերմանական մարզիկների հանդեպ ու դուրս եկել եզրափակիչ, որտեղ պարտության է մատնել լիտվացի Մինդաուգաս Եզերսկիին և Եվրոպայի չեմպիոն դարձել: Հիշեցնենք, որ անցյալ տարի երիտասարդներից աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանյանը երկրորդն էր ԵԱ-ում: