Էյզենհաուերի անվան բժշկական կենտրոնի ներկայացուցիչը պատմել է վարակի մասին, որը տարածվել է Փալմ Սփրինգ շրջանում՝ Ինդիան Ուելս քաղաքում: Տվյալ պահին արդեն 8 թենիսիստներ ստիպված են եղել գաստրոէնտերիտի պատճառով լքել BNP Paribas Open գերմրցաշարը:
«Այդ վիրուսը կարճ կյանք ունի՝ ընդամենը 24-48 Ժամ: Այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով անմիջական շփման դեպքում, չի հաղորդվում սննդի միջոցով: Մենք ախտորոշել ենք այն BNP Paribas Open-ի մի քանի երկրպագուների և մասնակիցների մոտ»,- մասնագետի խոսքերը հաղորդում է gotennis.ru-ն:
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նույնպես հանդես է գալիս այս մրցաշարում, բայց տվյալ պահին նա չի վարակվել: