12 մարտի 2012 - 16:06 AMT
Արթուր Բաղդասարյան. Հայաստանն ուժեղացնում է երկրում ՀԱՊԿ գործողությունները

Հայաստանն ուժեղացնում է երկրում ՀԱՊԿ գործողությունները, մշակում է նոր ռազմավարություն, նոր տեսակետներ, դիտարկում է նոր մոտեցումներ, ինչը թույլ կտա կարևորել ՀԱՊԿ նշանակությունը, այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Բաղդասարյանն ընդգծել է, որ ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում մշակվում են նոր ուղղություններ: «Այս տարի Հայաստանում ՀԱՊԿ շրջանակներում տեղի կունենան ռազմական վարժանքներ, որոնց կմասնակցեն բոլոր 7 անդամ երկրները, և որտեղ Հայաստանը ցույց կտա իր ամբողջ ռազմական պոտենցիալը»,-հայտարարել է ԱԱԽ քարտուղարը:

Բաղդասարյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը ձեռք է բերում գերժամանակակից սպառազինություն` սեփական սահմանները պաշտպանելու համար: