12 մարտի 2012 - 16:46 AMT
Դավիթ Նալբանդյան. Չիլիչի նկատմամբ հաղթանակը փայլուն չեմ անվանի, սակայն ուրախ եմ, որ հաջորդ շրջանում եմ

Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը, որն Ինդիան Ուելսի BNP Paribas Open մրցաշարի թայ-բրեյքերում հաղթել է Մարին Չիլիչին, կիսվել հաղթանակի տպավորություններով:

«Կարծում եմ, որ սա մի փոքր տարօրինակ խաղ էր: Երկուսս էլ բազմաթիվ սխալներ թույլ տվեցինք: Անկեղծ ասած, Մարինը բավականին վատ էր գնդակը խաղի մեջ մտցնում և ես չէի կարողանում օգտագործել բոլոր հնարավորություններս: Այս հաղթանակս փայլուն չեմ կոչի, սակայն շատ ուրախ եմ, որ հաղթել եմ և դուրս եկել հաջորդ շրջան»,-Նալբանդյանի խոսքը հաղորդում է championat.com-ը:

Թենիսիստի խոսքով, նա պետք է բարելավի իր խաղը` սերբ Յանկո Տիպսարևիչի դեմ հաղթանակ տանելու համար: